Այսօր երեկոյան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակին նվիրված համերգ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի հայտնի երգիչ–երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորի, Էլեն Սեգարա, Լեա Կաստել, Սլիման: Ներկաներին սպասվում է երեկո լի անակնկալներով, որոնցից մեկը երգի պրեմիերա է։ Առաջին անգամ կհնչի երգահան Մարինե Գյուլումյանի և մեծն շանսոնյեի համատեղ երգը։
Magnis.News-ի հետ զրույցում Մարինե Գյուլումյանը նշեց որ նոր երգը կոչվում է «Կլեոպատրա» , որը գրել է դեռևս 2008թ-ին։
«Տարիներ առաջ աշխատել եմ մեծն շանսոնյեի գլխավորած ընկերությունում, և մի օր ինձ փոխանցեցին Ազնավուրի գրած խոսքերից մեկն ու ասացին, որ շանսոնյեն ինքն է ցանկացել, որ ես գրեմ այդ տողերի համար երաժշտություն։ Նա նշել էր, որ շատ է հավանում իմ երաժշտական ձեռագիրը, հատկապես Լեյլա Սարիբեկյանի համար գրված «Կանչում եմ քեզ» երգը, և ցանկացել էր, որ նույն ոճում գրեմ նաև իր տեքստի համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր մեծն շանսոնիեի յուրաքանչյուր խոսքը մեղեդու վերածելը։ Հիմա ես հպարտ եմ, որ հենց Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին կլինի երգի պրեմիերան»,-հավելեց երգահանը։
Նոր երգն այսօր կկատարի երգչուհի Ամալյա Մարգարյանը, ով հայտնի է երաժշտական տարբեր նախագծերից։ Երեկոյին ներկա կլինեն նաև այլ հայ կատարողներ և հյուրեր։
Արմինե Բրսոյան
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27