Մեկ հանդիպումը, իհարկե, ունակ չէ հարթել առկա խորը տարաձայնությունները, սակայն, ըստ բանակցությունների բովանդակության և ընթացքի, կարող է հարթակ դառնալ՝ հետագա քննարկումների համար, ինչպես և լուծել առավել արդիական հարցերը, հատկապես, տնտեսական բնույթի. Tert.am-ի հետ զրույցում խոսելով օգոստոսի 9-ին սպասվող Էրդողան-Պուտին հանդիպման, ռուս-թուրքական հարաբերություններում առկա նոր զարգացումների մասին՝ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Այս տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Յըլդըրըմի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Մոսկվա ուղարկված նամակներից հետո հստակ դարձավ այն, որ երկուստեք կարգավորման գործընթացն արդեն հրապարակային բնույթ է ստացել, թեև մինչ այդ, իմ կարծիքով, կողմերի միջև դիվանագիտական շփումներ են եղել»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ հետագայում ևս Թուրքիան կարգավորման գործընթացի դրական դինամիկային ուղղված քայլեր կատարեց, որից մեկն էլ Էրդողանի «ներողությունն» էր:
«Սրան հաջորդեց հեռախոսազրույցը, ապա և պայմանավորվածությունը՝ օգոստոսի 9-ին հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Ընթացքում եղան այլ հայտարարություններ, քայլեր ևս: Այս ողջ շղթան ցույց է տալիս, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթացքի մեջ է, իսկ առաջիկա հանդիպումը՝ հետագա քայլերի, քաղաքականության տեսանկյունից անկյունաքարային նշանակություն է ունենալու»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերություններում տնտեսական գործոնի գերակայությունն իր արտացոլումը կգտնի նաև հանդիպման ժամանակ, քանի որ կողմերի համար առևտրատնտեսական համագործակցությունն առանձնակի կարևորություն է ներկայացնում և ստիպում է Մոսկվային և Անկարային՝ գնալ կարգավորման, արագացնել կարգավորումը:
Դիտարկմանը, թե Պուտին-էրդողան հանդիպումը հաջորդում է Պուտինի՝ Բաքու այցին և նախորդում Պուտին-Սարգսյան հանդիպմանը, հնարավո՞ր է այս բոլոր հանդիպումներում քննարկվի ԼՂ հիմնախնդիրը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Էրդողանի ու Պուտինի քննարկումների օրակարգում հնարավոր է՝ Արցախյան հարցն էլ տեղ գտնի, սակայն ոչ առաջնային թեմաների շարքում: Մինչ Արցախյան հարցին հասնելը, կողմերը սեփական հարաբերությունների ուղղությամբ զգալի աշխատանք ունեն կատարելու: Ընդ որում, արդեն այդ աշխատանքների արդյունքը հնարավոր կտա Արցախյան հարցում կողմերի քննարկման հավանականությանը»:
Թուրքագետը նշեց, որ թեև ռուս-թուրքական օրակարգում Արցախյան հարցն առաջնային շրջանակում չի լինելու (թուրքագետն իսպառ չի բացառում թեմայի արծարծումն օգոստոսի 9-ին), բնականաբար, արդեն այն այլ կարևորությամբ է քննարկվելու Պուտին-Ալիև հանդիպումների ժամանակ:
«Ամփոփելով՝ այսպիսի եզրահանգում կարելի է կատարել՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը հնարավորություն չի տալիս կողմերին ավելի ակտիվ և համակողմանի քննարկել Արցախի հարցը, ընդ որում, սա այն հարցերի շարքում է, որտեղ կողմերն ունեն բախվող շահեր ու հետաքրքրություններ»,֊ ասաց նա:
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ըստ որի, ինքը պատրաստ է ԼՂ հիմնախնդիրը քննարկել նաև Անկարայի պաշտոնյաների հետ:
«Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի կամ ձևաչափի փոփոխություններ կատարել, որտեղ, ըստ Անկարայի, Թուրքիան կունենա ներկայիս երեք համանախագահներին հավասարազոր լիազորություններ: Սա սկզբունքորեն դեմ է Հայաստանի շահերին: Թուրքիան Արցախյան հարցում ունի ընդգծված միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում, ինչն էլ Անկարան առավել ակտիվ կշարունակի բանակցություններին ուղիղ մասնակցության դեպքում»,- ասաց նա:
Թուրքագետը նշեց, որ հաշվի առնելով, որ հայաստանյան կողմը դժվար թե թույլ տա Թուրքիայի մուտքը բանակցային գործընթաց, առաջիկայում նման հավանականությունն անիրական է: «Պետք է փաստել, որ այս կամ այն կերպ տարիներ շարունակ Թուրքիան ներգրավված է Արցախի հակամարտությանը: Սա կապված է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններով, այլ առնչվում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը»,- ասաց նա:
tert.am
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47