ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:
Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխնախարարի հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն ուղղված իրավական ակտերի մշակման գործընթացում, քրեական արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստաթղթերի և ԱՆ քաղաքացիական կացության ակտերի արխիվացման կազմակերպման հարցերով համագործակցությանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01