Վերջին տասը տարիների ընթացքում Սյունիքի մարզը մեզ համար միշտ եղել է կարևոր ֆունդամենտալ զարգացման տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ մարզային զարգացման մեր ծրագիրը սկսել է հենց Սյունիքից։ Այն միակ մարզն է, որտեղ մենք ունենք երկու մասնաճյուղ»,-ասաց «Ամերիաբանկ» ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն՝ ելույթ ունենալով Տաթևում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում։
Նա նշեց, որ անցած տարիներին բանկը ֆինանսավորել է ռազմավարական ծրագրեր, իսկ վերջին 3-4 տարիներին հատկապես շեշտը դրել են փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերի վրա։
«Այստեղ մենք հանդիպել ենք բավականին մեծաթիվ խենթ, համարձակ մարդկանց։ Վստահեցնում եմ, որ Սյունիքի գործարարներն ունեն ապագային նայելու համարձակություն»,-նշեց ընկերության ղեկավարը։
Նա մի քանի թիվ հրապարակեց.
Բանկը ֆինանսավորել է 183 մլրդ դրամի կամ ավելի քան 50 մլն դոլարի ծրագրեր, որանց մեծ մասը՝ մոտ 140 մլրդ դրամն ուղղված է բիզնեսի զարգացմանը։
ՓՄՁ-ների զարգացման ուղղությամբ, որ շեշտադրում են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, 13 մլրդ դրամի ծրագրեր են իրականացրել։
Սյունիքի մարզի կտրվածքով ներկայիս ֆինանսական պորտֆելն ամենամեծերից մեկն է Հայաստանում, առկա է 73 մլրդ դրամի վարկային պորտֆել, որից 67 մլրդ դրամն ուղղված է բիզնեսին, մնացածը՝ ֆիզիկական անձեր ու փոքր վարկեր։
Սյունիքում բանկի երկու մասնաճյուղն ապահովում է 10 հազար հաճախորդի սպասարկում։
«Իհարկե, ուզում եմ հստակ նշել, որ մեր ապագան հիմնականում ուղղված է այսպես կոչված դիստանցիոն ծառայությունների մատակարարմանը, այս առումով Սյունիքն առանձնանում է, յուրահատուկ է, այն առաջատարն է մեր օնլայն վարկերի հարթակում մոտ 2.5 մլն դրամի վարկ դիստանցիոն կերպով ստացել են Սյունիքի բնակիչները։ Սա աննախադեպ ցուցանիշ է մյուս մարզերի համեմատ։ Ուզում եմ հստակ ասել, որ մենք պատրաստ ենք ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ Լոռիում անցկացված ֆորումից հետո մարզպետի հետ քննարկել են, վերլուծել ու առանձնացրել են մի շարք ծրագրեր ֆինանսավորելու և իրականացնելու համար։
Նույն ֆորմատով պատրաստվում են քննարկել Սյունիքում անցկացվող ֆորումի ժամանակ ներկայացվելիք ծրագրերը՝ ֆինանսավորելու համար։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01