ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցրին, թե ինչո՞ւ է ամեն անգամ ամուսնու հետ այցերի գնում, երբ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ:
«Չգիտեմ՝ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, ունեին այդ հնարավորությունը, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, նստել այդ ինքնաթիռ գնալ, իր կողքը լինել: Ես ինչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինչ ասեմ», - ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց՝ որևէ ղեկավարի կին այնքան ակտիվ գործունեություն չի ծավալել, որքան ինքը, հետևաբար դա է պատճառը, որ ինքը շատ է այցերով լինում այլ քաղաքներում: Անդրադառնալով քննադատություններին, որ իր այցերի ժամանակ պետական միջոցներից գումարներ են վատնվում, Հակոբյանն օրինակ բերեց ԱՄՆ այցը, որի համար ծախսվել էր 10 մլն դրամ, մինչդեռ դրա արդյունքում 755 մլն դրամ էր բերվել Հայաստան:
«Ես չեմ կարող ուղղակի ինչ-որ տեղ գնալ: Ես ունեմ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում: Ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնել ու ինչ-որ տեղ գնալը մեծ սթրես է և՛ իր, և՛ ինձ համար: Եթե իմ գնացած տեղը չունենա որևէ կարևորություն ու հետադարձ օգուտ Հայաստանի համար, երբևէ ոչ մի ռեսուրս ոչ թե պետության, այլ իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի», - ասաց Հակոբյանը:
Նա նկատեց՝ ցանկացած ժամանակ, երբ զգա, որ իր գործունեության կարիքը չկա կամ էլ մարդիկ դեմ լինեն դրան, ինքը հաճույքով կվերադառնա իր սիրելի աշխատանքին «Հայկական ժամանակում», որը շեշտեց՝ շատ է կարոտել:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22