«Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ մեծածավալ աշխատանքի կարիք կա: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին՝ միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ սա չի կարող լինել միայն մեկ պետական կառույցի խնդիր: Չկա մի երկիր, չկա հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող լուծել այս խնդիրը՝ աչք փակելով դրա վրա»,- այս մասին Երևանում մեկնարկած «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» ազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նախարարի՝ կարևոր է նաև պետական աջակցության ավելացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև՝ կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Զ. Բաթոյանը նշել է, որ շատ կարևոր են օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան. «Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին»:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ համաժողովը, որ կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը։
«Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- համաժողովի բացման խոսքում ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ավելացրել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը:
Նշենք, որ փետրվար ամսից գործող պետական 6 ճգնաժամանային կենտրոնները մինչ օրս աջակցություն են ցուցաբերել ընտանեկան բռնության 180 դեպքով, որոնցից միայն 2-ն է ուղղորդվել մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից, մյուսները՝ ոստիկանության: Եռամսյա վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցության զգալի մասը ցուցաբերվել է ֆիզիկական բռնության դեպքերով, միայն մեկ դեպք է եղել անտեսման հիմքով, ինչը հուշում է, որ պետք է առավել զգայուն լինել ընտանեկան բռնության մյուս ձևերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01