Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը չափազանց կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակի մասին:
«Մայիսի 28-ին ի ցույց ողջ աշխարհի ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ կարող ենք և պետք է ունենանք պետականություն: Մենք մեր ունեցած պետական տարածքի շրջանակում պահպանեցինք մեր ժողովրդի անվտանգությունը և կասեցրեցինք Հայաստանի զավթումը թշնամու կողմից: Դա չափազանց նշանակալի հաղթանակ է մեր կյանքում՝ նույնիսկ Հայոց պետականության այժմեական կայացման, ամրապնդման գործում: 1918թ-ի ձեռք բերած հաղթանակը չափազանց կարևոր է առաջին հերթին բարոյահոգեբանական իմաստով, որովհետև դա ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որ հղում կատարենք մեր անցյալ ժամանակում ձեռք բերած հաջողություններին, հաղթանակներին և դրական ու բացասական իմաստով դասեր քաղենք այն բոլոր երևույթներից, որոնք չափազանց կարևոր ու բեկումնային են եղել մեր նորագույն պատմության ժամանակահատվածի համար»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նա նատեց, որ ամենամեծ նվաճումը անկախ պետականությունն է, որ ձեռք ենք բերել 1918թ. և հետո դրա վերականգնումը՝ 1991թ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հաղթանակները կարևորեց այն առումով, որ ձեռք ենք բերել՝ հիմնվելով միայն մեր սեփական ուժերի ու կարողությունների վրա՝ առանց ուրիշների վրա հույս դնելու: «Վերջապես մեր ճակատագիրը վերցրեցինք մեր ձեռքը, տեր կանգնեցինք ու ստեղծեցինք պետություն: Մենք ունեցանք պետականություն, որը ամենամեծ ձեռքբերումն էր, առանց որի միգուցե այլևս որպես ազգ գոյություն չունենայինք»,-նշեց նա:
Պատգամավորը նշեց, որ այդ օրն իր համար անկախության գաղափարն արժևորելու, միշտ վառ պահելու խորհրդանիշ է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ն իսկապես խորհրդանշական օր համարեց։ «Ձեռքբերումը ավելի քան 1 դար հետո պետականություն ձեռք բերելու զգացումն է: Կարծում եմ, որ դա պետք է աչքի լույսի պես պահպանենք»,-նկատեց պատգամավորը:
Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի՝ 101-ամյակը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01