Ադրբեջանում անցկացված հարցման տվյալներով, ադրբեջանցիների 77 տոկոսը Ռուսաստանը համարում է թշնամական երկիր, 18 տոկոսը՝ բարեկամական: Հարցմանը մասնակցել է 2000-ից ավելի մարդ, այն անց է կացրել Minval.az լրատվամիջոցը:
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը թշնամի էր համարում հարցվածների 55 տոկոսը:
Ռուսաստանում անցկացվող նմանատիպ հարցումներով, ռուսաստանցիների մեծամասնությունը նույնպես ադրբեջանցիներին բարեկամ չի համարում: Բարեկամ չեն համարվում նաեւ հայերը: Մյուս կողմից, չնայած նվազման դինամիկային, հայերի մի զգալի մասը Ռուսաստանը համարում է բարեկամ երկիր, թեեւ՝ «ճարահատյալ» բարեկամ: Կամ, հայտնի խոսքով՝ «ոխերիմ բարեկամ»:
Բայց եթե հայերի դեպքում վիճակը հակասական է, ապա ադրբեջանցիների պարագայում անհասկանալի է, թե ինչու են նրանք Ռուսաստանը թշնամի համարում, այն պարագայում, երբ Ադրբեջան անունով հանրապետությունը ստեղծել է Ռուսաստանը, նրան նվիրելով հայկական տարածքները: Բացի այդ, Արցախի դեմ ռազմական ագրեսիան սկզբնական շրջանում իրականացրել է Ռուսաստանը, թույլ չտալով Ադրբեջանի կապիտուլյացիան:
Նույնը կրկնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, որը ռազմականապես ու քաղաքականապես հասունացրել է Ռուսաստանը. Ադրբեջանին սպառազինության լայնածավալ մատակարարումների ֆոնին, ապրիլին պարզվեց, որ Ռուսաստանը ձգձգել է Հայաստանի համար նախատեսված զենքի խմբաքանակը:
Հնարավոր է՝ Բաքվի իշխանություններն արգելում են այս մասին հրապարակումները, այդպիսով պահպանելով ու խրախուսելով մասսաների բացասական վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ, մասնավորապես համոզմունք ձեւավորելով, որ Ռուսաստանն է Արցախը «տվել» հայերին: Դա մի կողմից հնարավորություն է տալիս չխոստովանել հայերին պարտվելու հանգամանքը, մյուս կողմից՝ ատելության «հաղթաթուղթ» ունենալ ռուսական վերնախավերի հետ իրենց հարաբերություններում՝ անհրաժեշտ զիջումներ կորզելու համար:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01