ARM | RUS |

Հայկական բնապահպանական ճակատը Ամուլսարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել

29.05.19 | 11:18

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն եւ Քննչական կոմիտե։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման բովանդակությունը․

«Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ նշված են եղել փորձաքննական հինգ պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Դրանցից մեկն ըստ էության չի կատարվել, եւ այն շրջանցելու համար 2014 թվականին բնապահպանության նախարարությունը մշակել ու ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որի մշակման եւ ընդունման գործընթացները մեր կարծիքով պարունակում են առերեւույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր․ ստորեւ ներկայացնում ենք մեր հիմնավորումները։

Վերոնշյալ դրական եզրակացության փորձաքննական պահանջը եղել է հետեւյալը․

«3․ Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։

Պարզաբանում․ Ամուլսարի տարածքում 2012 թվականին հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։ Սակայն օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջնորդվելու փոխարեն ընկերությունը, ակնհայտորեն ՀՀ նախկին կառավարության հետ համագործակցությամբ, գտել է այն շրջանցելու ճանապարհ։ Նշենք, որ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում հստակ նշված է հետեւյալը՝

«1․ Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

1) գերեզմաններ.

2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Օրենսգրքի այս հստակ արգելքը «շրջանցելու» նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել եւ 2014թ հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատման է ներկայացրել «Բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781-Ն որոշման նախագիծը (տես այստեղ՝ կետ 23): Հատկանշանական է, որ այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանն այս նախագիծը ներկայացրել է առանց ամփոփաթերթի, որտեղ նշված պետք է լիներ, թե ինչ կարծիքներ են եղել այս որոշման հետ կապված այլ նախարարություններից, պետական եւ մասնագիտական կառույցներից։ Որոշումը բնականաբար ընդունվել է կառավարության կողմից՝ չնայած նրան, որ այն հակասում էր առաջին հերթին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին, ինչպես նաեւ այլ օրենքներին եւ միջազգային կոնվենցիաներին (տես այստեղ, այստեղ եւ այստեղ)։ Այս կարգն ուժի մեջ է մտել 2014թ․ օգոստոսի 14-ին, որի բովանդակությանը ծանոթանալով ակնհայտ է դառնում, որ հենց այս որոշումով է ՀՀ կառավարությունը հնարավորություն տվել «Գեոթիմ» ընկերությանը «կարգավորելու» իր խնդիրները՝ կապված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքի հետ։

Մեջբերենք նաեւ այդ կարգի համապատասխան հատվածը, որն անմիջական առնչություն ունի մեր նշած խնդրին․

«4․ Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝

1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն եւ անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.

2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը.

3) սույն կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որեւէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որեւէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու եւ հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»:

Հենց այս 3-րդ ենթակետի միջոցով է հետագայում «շրջանցվել» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքը։

Ներկայացնենք, թե ինչպես․ Այս կարգի ընդունումից ընդամենը երկու ամիս անց՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն ԲՓ 76 փորձաքննական դրական եզրակացությունն է տալիս «Գեոթիմ»-ի ներկայացրած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին, որի փորձաքննական պահանջների 3-րդ կետում գրված է արդեն հետեւյալը․

«3․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ․ 781-Ն որոշման, նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը»։

Իսկ վերջին՝ 2016թ ապրիլի 29-ին տրված, ԲՓ 35 փորձաքննական դրական եզրակացության պահանջների 2-րդ կետում գրված է․

«2․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գեոթիմ ՓԲԸ-ի միջեւ 2015թ․ օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»։

Եզրակացություն․ Ստացվում է, որ ոչ միայն 2012 թվականին տրված փորձաքննական պարտադիր պահանջը չի կատարել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, այլեւ ՀՀ կառավարությունն առանց քննարկման եւ կարծիքներ լսելու ընդունել է այդ պահանջի «շրջանցումն» ապահովող հակօրինական որոշում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հետագա տարիներին տվել է նոր դրական եզրակացություններ այս ծրագրին՝ մշակելով եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով վերոնշյալ կարգն ու աչք փակելով այն փաստի վրա, որ ընկերությունը չի իրականացրել 2012 թվականին առաջադրված փորձաքննական պահանջը։

Մեր կարծիքով վերոնշյալ փաստերը պարունակում են առերեւույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր, ուստի խնդրում ենք իրականացնել բազմակողմանի եւ անաչառ քննություն դրանք բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես քննելով, թե ինչ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել իրավասու պետական պաշտոնյաները «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ խնդրո առարկայի շուրջ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, խնդրո առարկայի վերաբերյալ, ինչ շփումներ են եղել արտերկրյա շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԱՄՆ եւ ՄԹ դեսպանների հետ։ Ովքեր են եղել ՀՀ կառավարության վերը նշված որոշման հեղինակները, ի՞նչ շահագրգռություն են ունեցել այդ որոշումը նախագծելու եւ անցկացնելու համար, ինչո՞ւ կառավարության սույն կարեւոր որոշումը նախագծի տեսքով չի շրջանառվել պետական գերատեսչություններով եւ չեն ստացվել դրա վերաբերյալ կարծիքներ»։

Հ․Գ․ Այս հաղորդմանը որպես հավելում նաեւ նշենք, որ դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ եւ Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (օմբուսդմեն)՝ «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Քննելով այդ բողոքները, օմբուսդմենն իր 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցում մասնավորապես նշել է նաեւ հետեւյալը․

«2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական եւ սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը եւ ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որեւէ հետեւանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետեւանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha (Մատնունի ծիրանավոր) տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետեւանքներ կունենա որոշ կարեւոր բնակավայրերի եւ տեսակների վրա, ինչպես նաեւ երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական եւ բնական բուսականության վրա»»:


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01