Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում:
Ինչպես նշում է 112.ua կայքը, Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում:
Ռազումկովը մանրամասնել է, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը:
Օրերս Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից:
«Բոլոր փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ երկրի սահմանադրության համաձայն՝ քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- ասվում է նամակի տեքստում:
Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչվել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22