Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգության գծով խորհրդական ՏիգրանԱբրահամյանիխոսքով՝ Արցախում որոշակի հետևություններ են արել՝ Երևանում վերջին մեկ շաբաթում արձանագրված երկու միջադեպերից:
Իսկ թե որքանո՞վ են Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին ակտիվիստի կողմից Արցախի նախագահին ուղված սպառնալիքի կոչերն ու Վիտալի Բալասանյանի հետ կատարված միջադեպն օրգանական կապով շաղկապված միմյանց՝ զերծ մնաց մեկնաբանելուց:
– Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ Ազատության հրապարակում տեղիունեցածն ինչպե՞ս է ընկալվել Արցախի ներսում, արդյո՞ք իշխող ուժի համարհրավիրած հանրահավաքին երիտասարդի հնչեցրած սպառնալիքները՝ ուղվածԱրցախի նախագահին, իր մեջ քաղաքական որոշակի մեսիջ էր պարունակում, արդյո՞ք սա արտահայտում էր ներկայիս տրամադրություններն իշխող ուժերիներսում:
– Որպես կանոն՝ ես զերծ եմ մնում Հայաստանի իշխանությունների քայլերն ու գործողություները մեկնաբանելուց, այս պարագայում այլ բան կարձանագրեի. Ներքին այս հրահրումները, երբ առանց այն էլ՝ արտաքին դաշտում մեզ 24-ժամյա ռեժիմով վտանգներ են մատուցում, իսկ այսպիսի ներքին հրահրումներն անուղղակիորեն նպաստում են, որ դրությունն էլ ավելի սրվի:
Չէի ցանկանա մտածել որ Ազատության հրապարակում տեղի ունեցածը, երբ Արցախի նախագահին ուղղված սպառնալիք է հնչեցվում, արտահայտում է Հայաստանի իշխանությունների տրամադրություները և առհասարակ կապ ունի իշխող ուժի հետ, որովհետև տրամաբանորեն միջադեպը չէր բխում Հայստանի իշխանությունների շահերից: Դժվար թե որևէ իշխանություն գործեր այդ դիրքերից: Դրա համար էլ հակված եմ կարծելու, որ միջադեպի հերոսի վարքագիծն իշխանական ուժի հետ կապ չուներ, թեև լրատվամիջոցներն այդ հեղափոխական ակտիվիստի և քայլարշավիհետ կապված դրվագներ հրապարակեցին:
– Կնշանակի՝ սա պատահականությո՞ւն էր, չէ՞ որ իշխանությունը սպառնալիքհնչեցրած երիտասարդի գործողությունները դատապարտելու, նրան պատասխանատվության կանչելու փոխարեն՝ շտապեց ձեռքերը լվանալ՝հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ բազմաթիվ լուսանկարներ ունեցողքայլարշավի ակտիվիստը որևէ առնչություն չունի իշխող ուժի հետ:
– Պետք նկատել, որ մեր շուրջ բավականին անցանկալի պրոցեսներ են, և ներքին ճակատում տեղի ունեցող նման իրադարձություններն առավել բարդացնում են իրավիճակը, հասարակության տարբեր խմբերի մեջ թշնամություն, լարվածություն ստեղծում: Մենք հասել ենք մի կետի, որից հետո՝ ևս մեկ-երկու քայլ, ու իրավիճակը կարող է անվերահսկելիության սահմանը հատել: Այսպիսի պայմաններում մենք պարտավոր ենք ձեռնարկել կոշտ միջոցներ հետագա սրացումները կանխելու համար, որպեսզի վտանգավոր պրոցեսների նախադեպեր չստեղծենք:
Շարունակությունը 168.am
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01