ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Նա հետաքրքրվեց հայ-չինական հարաբերություններից, մասնավորապես, թե երկկողմ պաշտոնական այցերն ի՞նչ արդյունք են տվել։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այս շրջանում երկու կարևոր ձեռքբերում են ունեցել, որը շարունակական գործընթաց է։ «Մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է, վերաբերում է հարաբերություններին տարբեր ոլորտներում, նաև առաջին հերթին տնտեսական։ Այս ընթացքում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ, որը վիզաների ազատականացման պայմանագիրն է, որը, իհարկե, պետք է անցնի որոշ գործընթաց ուժի մեջ մտնելու համար»,-ասաց նա։ Նախարարը նշեց, որ այն դյուրացնելու է շփումները բոլոր մակարդակներում, բոլոր շերտերի համար։ «Առաջին հերթին մեզ համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այն բնագավառների, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցությանը»,- ընդգծեց նա։ Զոհրաբ Մնացականյանը նաև կարևորեց Չինաստան գյուղարտադրանքի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ «Շոշափելի արդյունք ունեցանք, բացի, այդ ունենք ընդլայնվող ծավալ առևտրաշրջանառության, հնարավորություն առավել լայն արտահանում իրակացնելու, ունենք քաղաքական երկխոսության օրակարգ։ Չինաստանի հետ ձևավորված է բավական կանոնավոր երկխոսություն»,-ասաց նա։ Հարցին, թե «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» ծրագրի շրջանակներում ՀՀ-ն արդյոք մասնակցո՞ւմ է, նախարարն ասաց, որ դա բավական լայնածավալ նախաձեռնություն է, որը վերաբերում է բազմաթիվ բնագավառների՝ միջազգային համագործակցությանն օգտակար լինելու համար։ «Մենք տարբեր ձևերով ունենք առնչություն այդ ծրագրին»,-ասաց նա և օրինակ բերեց այդ ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարի այցը Պեկին։ «Այդ ուղղության մեջ կարելի է ասել, որ ենթակառուցվածքների զարգացումը նույնպես այդ ծրագիրն է, որն առաջնային է նախ մեզ համար, իսկ թե որքանով կարտացոլվի ավելի լայն ծրագրերում, դա երկխոսության օրակարգ է՝ ներառյալ Չինաստանի հետ»,-ասաց նա։
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22