Արցախի Հանրապետության Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մի խումբ անդամների, ովքեր ներկայացնում են դաշնային և երկրամասային խորհրդարանները: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ: Հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերն՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նաև Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը: ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն խմբի անունից երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իրենց ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս կաշխատեն Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ: Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետև շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության և եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին: Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01