Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Միրզոյան,
թանկագին բարեկամ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:
Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեև հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատև էր, այնուամենայնիվ աչքի ընկավ փառահեղ դրվագներով և ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:
Մեր նորագույն պատմության այդ կարևոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991 թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի և նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երևանում ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:
Վերստին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»,-ասված է Արցախի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02