Այսօր՝ մայիսի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին-Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության (Մարսել) Ֆրանսիայի գրասենյակի նախագահ պրն. Ռոբերտ Ազիլազյանի:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակար և լիազոր դեսպան պրն. Ժոնաթան Լաքոտը:
Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով: Վերջինիս աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործում է բարեգործական ատամնաբուժարան Էջմիածին քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր անձանց և մանուկների համար:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի և ՀՀ պետական կառույցների միջև առկա սերտ փոխգործակցությանը: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատեց, որ «Բարձունք 5165» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերը նպաստում են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զորացմանը` այդ առիթով իր գնահատանքը հայտնելով տիկ. Վասալին, ում ազնիվ ջանքերի շնորհիվ նաև ֆրանսահայ մարդասիրական կազմակերպությունը շարունակում է իր օգտակար ծառայությունը բերել հայ ժողովրդի զավակներին:
Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը փոխանցեց տիար Ռոբերտ Ազիլազյանին ֆրանսահայ համայնքի կյանքի զարգացման ու զորացման գործում ներդրած ջանքերի և Հայաստանում իրականացվող բազմաբնույթ սոցիալական ծրագրերի համար:
Իր հերթին տիկ. Մարտին-Ժիլ Վասալը վերհիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել 2016 թվականին երկու երկրների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով, ապա անդրադարձ կատարեց Հայաստան իր հերթական այցի օրակարգին, մասնավորապես դպրոցականների համար առողջապահության տարբեր ոլորտների վերաբերյալ կանխարգելման ծրագրին:
Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն կնպաստի պատանիների առողջ աճին: Վերջում Նորին Սրբությունը Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությանը մաղթեց արգասավոր գործունեություն:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01