ԲՀԿ-ն կոնցեպտուալ առումով «Հարկային օրենսգրքի» փաթեթն արմատական փոփոխություններ չի համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա նկատեց, որ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ հաջորդ փուլում կլինեն ավելի արմատական փոփոխություններ, բայց շեշտեց, որ այս Հարկային օրենսգիրքը ներդրողների համար ոգևորիչ չէ։
«Սա ներդրումների ու բիզնես համար շատ խոցելի է, ոչ ադեկվատ պատասխան եմ համարում, որ արmատական փոփոխություններ հետո կլինեն, քանի որ ներդրողը կսպասի այդ փոփոխություններին, որից հետո նոր իր քաղաքականությունը կորոշի»,- ասաց նա։
Մելքումյանը, խոսելով կառավարության՝ եկամտային հարկի համահարթեցման գաղափարի մաիսն, ինչը մասնագիտական շրջանակում նաև քննադատության առիթ է դարձել, նշեց, որ ինքը համահարթեցում այն չի որակում։ Մելքումյանը նկատեց, որ համահարթեցման հակառակ բևեռում գտնվող հարկման ռեժիմը պրոգրեսիվն է, այսինքն՝ առաջադիմական։
«Ստացվում է՝ առաջադիմականի հակառակը հետադիմական է, իսկ սա նշանակում է, որ ավելի շատ եկամուտ ունեցողներն ավելի շատ են խնայելուև եկամուտ ստանալու։ Մենք ունենք 640 հազար եկամտահարկ վճարողներ, որոնցից 400 հազարը մինչև 150 հազար դրամ է ստանում, սա նշանակում է, որ 23 տոկոսն իրենց չի վերաբերելու։
Եթե մի փոքր գնահատական տամ, ապա պետք է ասեմ, որ ամսական 800 հազարից մինչև 2 մլն ստացողները տարեկան 14 հազար դոլարից մինչև 33 հազար դոլար կխնայեն։ Եթե մենք բալանսը չենք կարողանում ճիշտ պահպանել, ներդրումների և հարկերի վրա սպառումը քչացնելու ենք, համ բյուջեն տուժելու է քիչ եկամտահարկ վճարելուց, համ էլ սպառման քիչ լինելուց: Ես համարում եմ, որ սա նորմալ չէ, բալանսը ճիշտ պահված չէ»,- մանրամասնեց Մելքումյանը։
Հարցին, որ որոշ տնտեսագետներ պնդում են, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում ակցիզային հարկը բարձրանալու է, ինչն իր հերթին շուկայում մի շարք ապրանքների թանկացման է բերելու, պատգամավորը պատասխանեց, որ բերելու է սպառման կրճատման, քանի որ գները թանկանալուն պես սպառումը կրճատվում է:
« Իսկ ո՞վ է դրանից ամենաշատը տուժելու, իհարկե ավելի քիչ եկամուտներ ունեցողը: Իհարկե, պետք է տեսնել, թե ակցիզը, որ ապրանքատեսակների վրա են կիրառում: Մեկ այդպիսի սխալ արել էին, օրինակ՝ «Հայ Կոլայինը», բայց հետ կանգնեցին, որովհետև «Հայ Կոլան» ավելի քիչ եկամուտ ունեցող համաքաղաքացիներն էին օգտագործում: Սա նշանակում է, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կառավարման համակարգում չեն կարողանում ընդունել», - եզրափակեց Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն կքննարկի արտահերթ նիստով՝ հուլիսի առաջին տասնօրյակում։
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02