Փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ գործը դատարանում է։
Նախաքննության ընթացքում նրա նկատմամաբ, որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը։
NEWS.am–ի հետ զրույցում Տեր-Հովակիմյանի պաշտպան Արթուր Գարիգորյանը հայտնեց, որ նախաքննության ավարտին իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է գրավը և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից և գործն ուղարկվել դատարան։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը 2010թ․ հանդիսանալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը, 2013թ․ ապրիլի 29-ից մինչև 2018թ․ մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով գիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար։ Բացի այդ, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և դիզիկակա անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով։
Տեր–Հովակիմյանի վերաբերյալ գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22