Սահմանադրական դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ թեկնածուի հերթական ընտրության տապալմանը։
«Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Միրզոյանը հոդորեց, որ խորհրդարանի՝ ՍԴ դատավորի թեկնածու չընտրելը չմեկնաբանվի որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման բացակայություն։
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է, որ որոշի հանդիպել նախագահի հետ ու քննարկի հարցը, Միրզոյանը պատասխանեց, թե ինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում ու տարբեր հարցեր քննարկում։
Հարցին՝ ինչու նախագահ Արմեն Սարսգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը նախորդ խորհրդարնում մերժվեց ՀՀԿ–ի կողմից, Միզոյանը պատասխանեց. «Նորից հղում անեմ օրենքներին՝ թեկնածու առաջադրելու իրավունքը նախագահին է, և նա ունի իր պատկերացումները։ Նա, ելնելով այս կամ այն փաստարկներից, առաջադրումներ է անում։ Տեսնենք՝ հաջորդ առաջադրումը ոնց կինի»։
ԱԺ նախագահն, արձագանքելով դիտարկմանը, թե ԱԺ-ն արդեն 3-րդ անգամ մերժում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարանի թեկնածուին, սա նշանակում է անվստահություն հայնել նախագահի ինստիտուտին, ասաց, որ դա ոչ թե դիտարկում, այլ քաղաքական հայտարարություն է։
«Ես նման պնդում չէի անի»,- եզրափակեց Արարատ Միզոյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը կողմ չքվեարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի թեկնածու Արթուր Վաղարշյանի օգտին։ 7-րդ գումարման ԱԺ-ում սա արդեն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրման 3 փորձն է, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում 2 անգամ է տապալվել ՍԴ անդամ ընտրելու գործընթացը։
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
09:37 18.06.25
09:44 18.06.25
09:34 18.06.25
13:14 18.06.25
09:54 18.06.25
13:43 18.06.25
12:36 18.06.25
12:21 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03