Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի և մի շարք այլ ազատազրկվածների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Կալանավորին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:
Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնից պարզաբանվել է, որ առաջիկայում նախատեսված է իրականացնել հետազոտություն:
Ազատությունից զրկված անձանց ներկայացվել են հացադուլի բացասական հետևանքներն իրենց առողջական վիճակի վրա:
Առանձնազրույցների ժամանակ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են նաև պահման պայմաններին առնչվող հարցեր, որոնք Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտապես գտնվում են Պաշտպանի հսկողության տակ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01