Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 30-ին մասնակցել է «Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ տնօրեն, Ցանցի անդամ Արշակ Գասպարյանը, Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, կարևորել նման ձևաչափով քննարկումների կազմակերպումն ու ընդգծել, որ սա արդյունավետ հարթակ է ոլորտում առկա խնդիրները գույքագրելու և համապատասխան լուծման ուղենիշեր ուրվագծելու համար: Փոխնախարարն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, առանձնացրել է Պրոբացիայի ծառայության իրավական կարգավիճակի վերաիմաստավորումը:
«Պրոբացիայի ծառայությունը սոսկ պատիժը կատարող մարմին չէ, հետևաբար, Ծառայության կողմից պատժի կատարումը պետք է ուղեկցվի սոցիալ-հոգեբանական անհրաժեշտ գործիքակազմի ներդրմամբ ու կիրառմամբ, որի արդյունքում պրոբացիայի շահառուն կվերաինտեգրվի հասարակությանը»,- նշել է Տիգրան Խաչիկյանը՝ վստահեցնելով, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու քննարկման ընթացքում ներկայացվող արդյունավետ առաջարկների կիրառումն ապահովելու հարցում:
Հանդիպման ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանն անդրադարձել է կադրերի վերապատրաստմանն ու դրա մեխանիզմների մշակման խնդիրներին, իսկ Արտակ Կիրակոսյանը և Արշակ Գասպարյանը, համապատասխանաբար, ներկայացրել են «Պրոբացիայի ծառայության ընկալումը պրոբացիայի շահառուների կողմից» ուսումնասիրության արդյունքներն ու պայմանական վաղաժամկետ ազատման կարգի մշակված փոփոխությունները:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02