Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինվորական կոմիսարներ ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: ՊԲ-ի հրամանատարը, կարևորելով աշխատակարգով նախատեսված բոլոր թեմաները, մասնավորապես նշել է, որ առանց վերը նշված հարցերի համալիրը պատշաճ ուշադրության արժանացնելու և տվյալ ոլորտներում, բանակաշինության արդի պահանջներին համապատասխան, զարգացման տեմպեր ապահովելու, հնարավոր չէ լիարժեք կերպով իրականացնել զինված ուժերի առջև դրված խնդիրները, ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իրեն վերապահված պարտականությունների կատարմանը վերաբերվի առաքելության կատարման զգացումով: Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային զեկույցներն ու քննարկումները: Բանախոսները, ըստ առանձին ուղղությունների անդրադարձել են նախատեսված հարցերին` խոսելով ինչպես տեղերում արձանագրված դրական միտումներից, այնպես էլ այն բոլոր խնդրահարույց թեմաներից, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ: Ամփոփելով ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է ներկաներին խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02