Իրական հերոսը, Խորեն Աբրահամյանի թոռ` Արսեն Լևոնյանն է, ով ապրիլյան պատերազմի օրերին առանց մեծ-մեծ խոսելու և լայքեր հավաքելու վերցրեց զենքն ու գնաց առաջնագիծ, և հետո միայն բոլորս իմացանք, որ նա լավ հետախույզ է, և առաջին գծում իր կյանքն է վտանգել հանուն մեր պետության: Արսենը սիրում է այս երկիրը, դրա համար պատերազմի ժամանակ կռվում է, իսկ, երբ երկրի ներսում պետությանը վնասող գործընթացներ են լինում` լայքեր հավաքելու համար գրառումներ չի կատարում: Քանզի, նա հերոս է և նրա երակներում մտավորականի արյուն է հոսում...
Սոս Ջանիբեկյանի երակներում էլ է մտավորականի արյուն հոսում, բայց նա հերոս չէ, նա պոպուլիստ է, ով ամենից շատ սիրում է վայելել իր կյանքը, օգտվել այս կյանքի բոլոր բարիքներից և սիրված լինել` հատկապես ամուսնացած կանանց շրջանում (սա էլ բարոյական արժեքների ընկալման համար), դրա համար Սոսը ի տարբերություն Արսենի` ապրիլյան պատերազմի ժամանակ չգնաց առաջնագիծ` հայտարարելով, որ վախենում է, բայց, ահա «Սասնա Ծռերի» հակապետական հանցագործության ժամանակ լայքեր հավաքելու և ֆեյսբուքյան պոպուլիզմից ետ չմնալու համար գրառում է կատարում, որը հարիր չէ մտավորականի տոհմից սերված ջահելին (Սեփական կյանքի գնով սահմանն էին պահում Մեր Հերոսները , որ թուրքը չմտնի մեր երկիր... Պարզվեց նրանք վաղուց մեր երկրի ներսում են...): Այս գրառումը կատարվել է Կաննից…
Հովհաննես Ազոյանի երակներում, գոնե, հաստատ մտավորականի արյուն չի հոսում, ոչ այն պատճառով, որ նա կոլոտ է և նրա մասին անհասկանալի պատմություններ են խոսում քաղաքում, այլ, որ նրա տոհմում մեծանուն մտավորականներ, գոնե, մեզ հայտնի չեն, բայց, այս, բառիս բուն իմաստով ջահելը, ի տարբերություն Արսենի` հերոս չէ, ի տարբերություն Սոսի` պոպուլիստ. նա պարզունակ դեմագոգ է, ավելի շուտ փոքրիկ դեմագոգ: Հովիկը ցանկացած ժողովրդական սիմպատյա գրավելու պահին, երբ վստահ է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, հայտնվում է ժողովրդի մեջ, խոսում իշխանությունների այս կամ այն թևերի դեմ` հիմնականում անգրագետ և ցինիկ տեքստերով, բայց, ահա ,ապրիլյան պատերազմի օրերին, նա ոչ միայն առաջնագծում չէր, այլ ընդհանրապես չկար, որպեսզի իրեն չհիշեն, հարցեր չտան…
Երբ մեր հասարակական պղտոր ջուրը կպարզվի և այլևս հնարավոր չի լինի պղտոր ջրում ձուկ որսալ, երկնքից կընկնի 3 խնձոր. հերոսինը`Արսենին (Արսենը, Սոսը և Հովհաննեսը հավաքական կերպարներ են), պոպուլիստի խնձորը Սոսին...
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22