Հայաստանում ագրարային հողերի 45 տոկոսը չի օգտագործվում։ Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ դա արդյունքն է այն բանի, որ գյուղատնտեսության ոլորտում բարձրացվել են խնդիրներ, մշակվել օրենքներ՝ առանց շահառուների հետ քննարկման, առանց գյուղացիների եւ ֆերմերների կարծիքը հաշվի առնելու, իսկ բոլոր նախագծերը հեռու են եղել իրականությունից եւ անարդյունավետ են։ «Այսօր հարկավոր են նոր մոտեցումներ։ Առաջին հերթին դա վերաբերում է հողերի արտադրողականության, կադրային պոտենցիալի բարրձացմանը, որակյալ արտադրանքի արտադրության խթանմանը, ներմուծման խնդրի լուծմանը»,- ավելացրել է նա։ Գառնիկ Պետրոսյանն ընդգծել է, որ համայնքներում պետք է լինեն բարձրորակ գյուղատնտեսներ, ինչպես նաեւ իրավաբաններ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն ամեն անգամ հասնել Երեւան այս կամ այն հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ Նշենք, որ Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակը աջակցությունն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը ագրարային քաղաքականության բարելավման ճանապարհով։
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00