Նորամարգում երեկ՝ մայիսի 30-ին նախկին ամուսնու կողմից նետված նռնակների պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած կինը բարդ վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ կինը բավականին ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատել են կնոջ սիրտը, որովայնը, վերջույթները։ «Վիրահատական միջամտությունը մոտ 6 ժամ է տեւել, տուժածի վիճակը հարաբերական կայուն է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հիվանդին արհեստական շնչառական սարք է միացված։ Նշենք, որ պայթյունից տուժած կնոջ ներկայիս ամուսինը, որը 60 տարեկան էր երեկ՝ մայիսի 30–ին ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է: Մուրադյանը տեղեկացրեց, որ պայթյունի հետեւանքով տուժած ընտանիքի անդամներից հղի կինն էլ արդեն տեղափոխվել է գինեկոլոգիական բաժանմունք։ Կինը, որը 32 շաբաթակն հղի է, ստացել է ստորին վերջույթների պայթյունաբեկորային վնասվածք. նրա վիճակը կայուն է։ Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի 60–ամյա բնակիչը, Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը):
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01