ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները:
Մեր ընտրանին, հիշեցնենք, միևնույն խմբում է ընդգրկվել Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիաի Մ19 տարեկանների հավաքականների հետ.
«Մահվան խմբո՞ւմ ենք. ավելի քան մահվան (ժպտում է -խմբ):
Ի դեպ, շատ խորհրդանշական ստացվեց վիճակահանությունը, քանի որ առաջին խաղն անցկացնելու ենք Իսպանիայի հետ: Ինչպես գիտեք՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականների հետ տարբեր տարիներին բազմիցս մասնակցել ու հաղթել է Եվրոպայի առաջնություններում:
Բացման խաղն ենք անցկացնելու Իսպանիայի հետ, ինչը շատ հետաքրքիր է: Մենք հասկանում ենք, թե ով է Իսպանիան, հասկանում ենք, որ այդ թիմի կազմում այժմ խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր արդեն Լա Լիգայում խաղալու փորձ ունեն, բայց ամեն դեպքում ամեն ինչ հնարավոր է: Որքանով որ ես եմ հետևել՝ այստեղ ամենաուժեղ հավաքականն իրականում Պորտուգալիան է: Մրցաշարի երկու-երեք ֆավորիտներից մեկն է: Նոյեմբերին խաղացել ենք Պորտուգալիայի Մ19 հավաքականի ու գիտենք, թե ինչ թիմ ունեն: Իտալիային մի փոքր ավելի վատ եմ ճանաչում:
Ժամանակ դեռ ունենք: Կուսումնասիրենք այդ թիմերին: Իրականում շատ լավ է նման մրցակիցների հետ խաղալն ու նման փորձ հավաքելը. հույս ունենք արժանապատիվ խաղեր կանցկացնենք ու նաև միավորներ կվաստակենք»:
- Մեզ համար շատ պատասխանատու մրցաշար է լինելու: Նախապատրաստական փուլն ինչպե՞ս է ընթանում:
- Ամեն ինչ ընթանում է ըստ սահմանված կարգի: Հիմա կարևոր է նաև վերլուծության փուլը: Մեր մարզիչները մոտ 2 ամիս ունեն վերլուծություն անելու և հասկանալու համար: Ամեն ինչ ավելի պարզ կլինի, երբ կազմերը հասկանանք: Կազմերից կախված կհասկանանք նաև մրցակիցների ներուժը:
Քաղաքապետարանի հետ շատ սերտ համագործակցում ենք: Քաղաքի կենտրոնում կունենանք ֆան-գոտի, ինչը կբացվի հունիսի 25-ից: Մարզադաշտերը ևս լիովին պատրաստ են: Մասնակից թիմերի ներկայացուցիչներն այսօր ու վաղն այցելում են մարզադաշտեր, ծանոթանում մարզումային պայմաններին: Ավանի ակադեմիան հիացրել է հյուրերին:
Ընդհանուր առմամբ պատրաստ ենք:
- Եթե հայտնվեինք մյուս խմբում, ըստ Ձեզ խմբից դուրս գալու շանսեր կունենայի՞նք:
- Շանսեր միշտ կան: Բայց իհարկե այս խմբից կրկնակի ու եռակի անգամ նվազում են հնարավորությունները:
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00