Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները, պատասխանելով հետևորդներից մեկի հարցին այն մասին, թե ինչ է իր համար նշանակում հրեա լինել, ասել է, որ իրեն ավելի շատ ֆրանսիացի կամ ամերիկացի է զգում, քան հրեա:
Պոզների խոսքով՝ ինքը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ է նշանակում հրեա լինել:
«Հրեական կրոնի՝ հուդայականության համաձայն՝ մայրը պետք է հրեա լինի: Իմ մայրը հրեա չէ, կաթոլիկ ֆրանսուհի է, և, չնայած դրան, իմ ազգանունը Պոզներ է, դա Լեհաստանի Պոզնան քաղաքի հրեաների ազգանունն է: Այնտեղից իմ հայրական կողմից որոշ նախնիներ Ռուսաստան են եկել»,- գրել է հաղորդավարն իր կայքում:
Նա նշել է, որ ժամանակին ամաչել է իր ազգանունից, քանի որ Ռուսաստանում հակասեմականությունը շատ խորն է եղել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է: Հաղորդավարը հավելել է, որ իրեն հրեա է զգում, երբ լսում է կամ ականատես է լինում հակասեմականության դրսևորումների:
«Բայց ես աթեիստ եմ, հետևաբար կրոնական սովորույթներին ու օրենքներին չեմ հետևում, հետևաբար չեմ կարող ասել, թե հրեա լինելն ինձ խանգարել կամ օգնել է, դա ոչ մի կերպ ինձ վրա չի անդրադարձել»,- ասել է Պոզները:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22