Մենք այս հարցի շուրջ վաղուց մեր դիրքորոշումը հայտնել ենք առ այն, որ օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին 2-րդ անգամ ներկայացնել իրավասու նույն մարմինը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։
«Տվյալ պարագայում նախագահը, ըստ էության, 2 -րդ անգամ ներկայացրեց միևնույն թեկնածուին, և սա մեր կարծիքով՝ օրենքի խախտում էր։ Սա հուշում է, որ քաղաքական իշխանությունը փորձ էր կատարում նույնիսկ օրենսդրական փոփոխության միջոցով այդ նոր բառը հանել օրենքի միջից, բայց մենք կարողացանք հաջողությամբ տապալել այդ փորձը»,- ասաց Սիմոնյանը։
Պատգամավորին նախագահի հայտարարությունից պարզ է դարձել, որ ճնշում է եղել նախագահի ինստիտուտի նկատմամբ․ «Կարծում եմ՝ նախագահն ինքն իր հայտարարությամբ ամեն ինչ ասել է։ Այնտեղ կարմիր գծի պես գնում էր այն միտքը, որ, դե ուզում եք այդ թեկնածուին, այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ։ Սա ուղղակի ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ։ Բայց կարծում եմ՝ նախագահն էլ չպետք է տուրք տար այդ ճնշումներին և օրենքի խախտմամբ թեկնածու չպետք է ներկայացներ»,- շարունակեց Տարոն Սիմոնյանը։
Սիմոնյանը հիշեցրեց, որ ԱԺ մեծամասնությունն արդեն 3 անգամ մերժել է ՍԴ անդամի թեկնածուներին, որոնք օրենքով սահմանված ու մասնագիտական բոլոր չափանիշներին համապատասխանել են։ Նրա գնահատմամբ՝ սա ցուցիչ է, որ քաղաքական մեծամասնությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնը ցանկանում է, որ զբաղեցնի բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման հետ համաձայն մարդ.
«Իմ կարծիքով՝ սա ևս օրենքի խախտում է, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ապաքաղաքական անձ լինի»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։
Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում չէր առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովին, բացի այդ՝ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22