Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առիթով մայրաքաղաքում մի շարք միջոցառումներկանցկացվեն:
Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահը և ԱԺ պատգամավորները հրավիրում են ամենափոքրիկ քաղաքացիներին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի բակում: Երեխաներին սպասվում են տարաբնույթ միջոցառումներ թատերական խմբերի, երաժիշտների, բակային խաղերի, հեքիաթներ ընթերցող պատգամավորների մասնակցությամբ:
Բաղրամյան պողոտայում օրվա մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի մասնակցությամբ, որին կհաջորդեն խոհարարական, հրուշակեղենի, ռոբոտաշինության, խեցեգործության, լեգոյի վարպետաց դասերը:
Մինչև ժամը 18:00-ը պողոտայում փոքրիկները կավճանկարչությամբ կզբաղվեն, կգործի նաև լուսանկարման տաղավար, մանկական վերնիսաժ, երաժշտական հարթակ:
Ազգային ժողովի այգում կգործի թատերական հարթակ, դիսկոտեկ, արտադպրոցական կենտրոնների տոնավաճառ, զիփլայն, ավտոմոդելավորման ցուցադրություն, հանրային քննարկում երեխաների խնդիրների շուրջ, հեքիաթների ընթերցում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում կմասնակցեն տոնական միջոցառումների: Նախատեսվում է այց Երևանի 2800-ամյակի այգի, զբոսանք Հանրապետության հրապարակում և Կասկադում:
Ժամը 13:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառումը: Այն նվիրված է Վարդապետի և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառումը ներկայացնում է «Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնը, ելույթներով հանդես կգան կենտրոնի սաները:
Ժամը 16:30-ին «Հիկարի» hայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները օրիգամի կպատրաստեն թանգարանի միջնաբակում:
Ժամը 17:30-ին տեղի կունենա ցուցահանդես՝ Մալաթիայի հայորդաց տան գեղանկարչության դասարանի սաների մասնակցությամբ:
Տոնական օրը կեզրափակվի ժամը 18:00-ին՝ դասական երաժշտության համերգով: Ելույթ կունենան փոքրիկները և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների անսամբլը (դիրիժոր Արամ Հարությունյան):
Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում են մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ, շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:
Ազատության հրապարակում տոնական միջոցառումները փոքրիկները համար կմեկնարկեն ժամը 11:00-ին և կշարունակվեն մինչև 13:30-ը: Մանուկներին սպասվում է համերգային ծրագիր:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22