«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել երեկ «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»–ի գրասենյակի դիմաց անցկացրած բողոքի ակցիայի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.
«Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: Հայտարարում ենք, որ չի հաջողվելու «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչը մայիսի 31-ին արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ: Մայիսի 31-ի ակցիայից հետո փաստում ենք հետևյալը.
1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:
2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով:
3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ հանրային որևէ վստահություն չկա, հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով:
5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: «ՎԵՏՕ»-ն հայտարարում է՝ երկուշաբթի` հունիսի 3-ին, ժամը 15:00-ին Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիան իրականացնելու մասին: Բազմաթիվ մարդկանց աջակցությունը մեզ ոգևորում է: «ՎԵՏՕ»-ն շարունակելու է իր ակցիաները և ավելի մեծ թափով, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում:
Վերջնագիր երկիրը տվող օտարներին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում»։
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22