Համաձայն գիտնականների վերջին հետազոտությունների՝ Twitter-ի օգտագործումը, գուցե, դպրոցականների առաջադիմության անկման պատճառն է, գրում է Daily Mail-ը։ Գիտնականների կարծիքով՝ այս հարթակի օգտագործման պատճառով բարձրդասարանցիների թեստերի արդյունքները 25-40 տոկոսով ցածր են։ Փորձագետներն ասում են, որ առաջադիմության անկում հատկապես գրանցվել է բարձր առաջադիմություն ունեցող բարձրդասարանցիների շրջանում։ Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին անցած տարի ասել էր, որ իր ընկերությունը պատասխանատու է «համակարգային հարթակի ստեղծման համար՝ խրախուսելու առողջ բանավեճ, զրույցներ եւ քննադատական մտածողություն»։ Բայց հետազոտությունը կարող է ապացուցել այն, ինչ պնդում են շատերը. սոցցանցերը առաջադեմ բանավեճերի համար այնքան էլ հարմար տեղ չեն։ Միլանի «Սուրբ սիրտ» Կաթոլիկական համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 70 իտալական ավագ դպրոցների մոտ 1500 դպրոցականի առաջադիմությունը 2016-2018 թվականներին։ Դպրոցականներին հանձնարարել են վերլուծել Նոբելյան մրցանակակիր Լուիջի Պիրանդելոյի «Հանգուցյալ Մաթիո Պասկալ» վեպը։ Դպրոցականների կեսին հանձնարարել են քննարկել ստեղծագործությունը Twitter-ում, մյուս կեսն օգտագործել է ավելի դասական եղանակ դասարանում աշխատաժողովների ընթացքում։ Արդյունքում պարզվել է, որ վեպի քննարկման համար Twitter-ն ընտրած դպրոցականները ավելի ցածր արդյունքներ են ցուցաբերել այն դպրոցականների համեմատ, ովքեր վեպը քննարկել են դասարանում։ Փորձագետները եկել են եզրակացության, որ Twitter-ում հրատապ հարցեր քննարկելիս պետք է շատ ավելի զգույշ լինել։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56