Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է երկրի առաջին հանրապետական ղեկավարը, որն աջակցություն է հայտնել ԼԳԲՏ իրազեկման ամսին (հունիս), գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նախագահը կոչ է արել աջակցել տարբեր երկրներում բնակվող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին:
Թրամփի կոչն ուղղված է եղել հատկապես այն երկրներին, որտեղ միասեռական լինելը կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը հանցագործություն է համարվում:
ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ինքն ու իր վարչակազմը համերաշխություն են հայտնում աշխարհի տասնյակ երկրներում բնակվող ԼԳԲՏ մարդկանց, որոնց պատժում են, կալանավորում և նույնիսկ մահապատժի ենթարկում՝ հիմնվելով նրանց սեռական կողմնորոշման վրա:
«Իմ վարչակազմը սկսել է համաշխարհային արշավ՝ ուղղված միասեռականության ապաքրեականացմանը: Կոչ ենք անում բոլոր ազգերին միանալ մեր ջանքերին»,- գրել է նախագահը:
Եվ թեպետ Թրամփը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ նախագահների համար աննախադեպ քայլի է դիմել, այնուհանդերձ՝ ԼԳԲՏ ակտիվիստներն ու դեմոկրատ քաղաքական գործիչները կրկին քննադատել են նրան՝ ընդգծելով, որ Թրամփը բավականաչափ բարեհաճ չէ ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ:
Նրանք հիշեցրել են, որ նախագահի վարչակազմը փորձում է սահմանափակել տրանսգենդերների իրավունքներն ԱՄՆ զինված ուժերում ու դեմ է հանդես գալիս միասեռականների իրավունքներին վերաբերող առաջարկներին՝ դրանք որակելով չափազանց առաջադեմ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44