Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք գրողների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձ կատարող «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը:
Ըստ ակտիվիստների՝ սա իշխանությունների կողմից ազատ խոսքի իրավունքի խոչընդոտման փորձ է:
Իշխանությունները հետաքննություն են սկսել այն գրողների նկատմամբ, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադառնում են վիճահարույց թեմաների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությանը, մանկապղծությանը: Նրանք մեղադրվում են այդ երևույթների խրախուսման համար:
Մասնավորապես Էլիֆ Շաֆաքը նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում սպառնալիքներով հազարավոր հաղորդագրություններ է ստացել: Հեղինակի համար զարմանալի է այն հանգամանքը, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության բարձր մակարդակ ունեցող երկրի իշխանություններն այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, հետապնդում են խնդրի մասին բարձրաձայնող գրողներին:
«Սա մեծագույն ողբերգությունն է: Այս ամենը վերածվել է վհուկների որսի»,-նշել է նա:
The Guardian-ը հիշեցնում է, որ 2006թ. Շաֆաքը դատարանի առջև էր կանգնել «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով: Այն ժամանակ դատարանը նրան մեղադրում էր «Ստամբուլի բիճը» վեպում Հայոց ցեղասպանության մասին գրելու համար:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03