Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում ներկա է գտնվել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: «Այսօր Արցախում մեծ եւ նշանակալի իրադարձություն է. մեր երկրում անց է կացվում Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը: Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, այդ թվում նաեւ պետական այրեր: Ուզում եմ ողջունել այստեղ մեզ հետ գտնվող եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովին, ԿՈՆԻՖԱ-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդին, ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի կառույցի ղեկավար Ալբերտո Ռիսկիոյին եւ մեր բոլոր հյուրերին: Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ արցախյան հողում: Նման միջազգային մարզական միջոցառում մեր երկրում տեղի է ունենում առաջին անգամ, եւ այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար կատարվել է ծավալուն ու քրտնաջան աշխատանք: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս գեղեցիկ ու կարեւոր մրցաշարի անցկացման գործում: Հուսով եմ, որ ե՛ւ մարզիկները, ե՛ւ ֆուտբոլասերները բավականություն կստանան խաղերից: Սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից է, որոնք պետք է միավորեն ժողովուրդներին եւ մարդկանց, ամրապնդեն նրանց միջեւ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, նպաստեն կապերի հաստատմանը, խթանեն մարդասիրական շփումներն ու փոխգործակցությունը: Սպորտը չի ճանաչում սահմաններ եւ սահմանափակումներ, խտրականություն եւ երկակի ստանդարտներ: Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, եւ հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված: Հարգելի՛ բարեկամներ, Արցախում ֆուտբոլի նկատմամբ միշտ եղել է հատուկ վերաբերմունք, եւ մենք ունենք ձեւավորված ավանդույթներ: Շատերիս համար մեր լավագույն մարզիկները եղել են ոգեշնչման աղբյուր, յուրաքանչյուր պատանի ուզում էր նմանվել նրանց: Հուսով եմ, որ այս մրցաշարը ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքերի, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար եւ իրենց խաղով մեզ կպարգեւեն բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր, երջանիկ ու տպավորիչ ակնթարթներ՝ այս առաջնությունը վերածելով իսկական մարզական տոնի: Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, եւ թող հաղթի ուժեղագույնը»:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02