Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա դուստր Չելսին աշխատում են ստեղծել պրոդյուսերական ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հիլարի եւ Չելսի Քլինթոնները բանակցություններ են վարել ստուդիաների հետ մի շարք ծրագրերի ֆինանսավորման շուրջը:
Նշվում է, որ նրանք պլանավորում են հեռուստատեսությունն օգտագործել «հասարակության եւ մշակույթի վրա ներգործելու» համար: Մասնավորապես, քաղաքական գործիչը եւ նրա դուստրը կկենտրոնանան կանանց նվիրված նախագծերի վրա: 2019 թվականի մարտին Քլինթոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության չի դնի հաջորդ ընտրություններում:

