Խորհրդարանը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է ժեստ անել և վնաս կրելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից: Ելույթով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է՝ ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե հողի հարկից քեզ ազատենք»,- նշեց նա:
Ըստ Մելքումյանի՝ դրանով գյուղացին կզգա, որ իր մեջքին պետություն կա կանգնած: «Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով պետք է անպայման փոխհատուցի, չէ՞ որ աղետ է եղել, ո՞վ պետք է գյուղացուն օգնի, իհարկե, պետությունը»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ սա ԲՀԿ-ի առաջին քայլն է, հաջորդով օրենքով կբերեն, որ պարտադրեն, որպեսզի փոխհատուցումներ լինեն: «Ասում եմ՝ ժեստը պետք է անենք, Թունյանն ասում է՝ թանկ է նստում: Էժան թող նստի, այսօր արբանյակ ունենք, ինչը նայում է: Եթե մենք 5000, 7000 դրամ պետք է տանք, ապա 100 կամ երկու հարյուր դրամը չպետք է ժլատություն անենք: Սա քաղաքական բնույթի որոշում է, դասական տնտեսական առումով մենք չպետք է վերլուծություններ անենք, սա ասում է, որ պետությունը կանգնած է գյուղացու կողքին: Ավելին ասեմ՝ պետք է վարկերը սառեցնել՝ սա առաջին քայլ, երկրորդը վարկերը սառեցնել, երրորդը փոխհատուցումներ անել և չորրորդը՝ ցույց տալ, որ իսկապես պետությունը ստեղծում է այն միջավայրը, որով Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է արդյունավետ լինել: Մարդկանց տները գրավի տակ են, թողնում արտագաղթում են, ի՞նչ ենք քննարկում: Պարզ չէ՞, որ սա քաղաքական որոշում է: Բերե՛ք այս քաղաքական որոշումը կայացրեք, և ժողովուրդը ձեզ և մեզ կհարգի: Կողմ քվեարկեք սրան»,- եզրափակեց նա:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01