ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է Մեծ Բրիտանիա իր պետական այցը: BBC-ն հայտնում է, որ Լոնդոնի ժամանակով առավոտյան 9-ին Air Force One օդանավը վայրէջք կկատարի Սթանսթեդ օդանավակայանում:
ԱՄՆ նախագահ Թրամփը Բրիտանիա է գալիս եռօրյա պետական այցով, ընդ որում՝ նրա հետ կլինի գրեթե ամբողջ ընտանիքը: Սպասվում է որ այսօր Բուքինգեմյան պալատում Թրամփին կընդունի Եղիսաբեթ II-ը, տեղի կունենան հանդիպումներ արքայազն Չարլզի եւ Քորնուոլի դքսուհի Կամիլայի, Քեմբրիջի դքսի եւ դքսուհու, ինչպես նաեւ արքայազն Հարրիի հետ:
Իսկ ահա Սասեքսի դքսուհի Մեգանի հետ, չնայած նա ծագումով ամերիկուհի է, Թրամփը չի հանդիպի: Նա հարգելի պատճառ ունի՝ Արչի Հարիսոն որդին նոր է ծնվել, բայց լոնդոնյան մամուլը գրել է, որ Մեգանը չի ցանկանա տեսնել հայրենի երկրի նախագահին: Նա իբր վերջերս Sun պարբերականի հետ զրույցում Մեգանին անտանելի մարդ է անվանել, չնայած դրանից հետո իր թվիթերյան էջում հերքել է, որ նման բան է ասել:
Բացի թագավորական ընտանիքի անդամներից, Թրամփին են սպասում հազարավոր ցուցարարներ, որոնք դժգոհ են Լոնդոնում նրա ներկայությունից: YouGov սոցիոլոգիական ընկերությունը պարզել է, որ լոնդոնցիների 54 տոկոսը դեմ է Լոնդոն Թրամփի գալուն, կողմ է միայն 24 տոկոսը:
Եղիսաբեթ II թագուհին հանդիպել է ԱՄՆ 13 նախագահների հետ: Նրանց մեծ մասի հետ հանդիպել է Բուքինգեմյան պալատում:
Ամերիկացի նախագահներից առաջինն այս պալատ է այցելել դեռեւս մինչեւ Եղիսաբեթ II-ի գահակալումը, երբ Առաջին աշխարհամարտից հետո Վուդրո Վիլսոնն այնտեղ հանդիպել է Գեորգ V թագավորի հետ: ԱՄՆ հաջորդ նախագահը Բուքինգեմյան պալատ է այցելել միայն 1961 թվականին: Նա Ջոն Քենդին էր:
Թագուհին հանդիպել է նախագահներ Թրումենի, Գուվերի եւ Էյզենհաուերի հետ, բայց Քենեդին ԱՄՆ առաջին նախագահն էր, որը նրա մոտ պետական այցով էր եկել:
Daily Mail պարբերականը հիշեցնում է, որ նախագահ Օբամայի այցի ժամանակ ընթրիքից հետո թագուհին անսպասելի ասել է, որ քնելու ժամանակն է, եւ նա ու նրան ուղեկցողներն ուղղակի հեռացել են: Հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ ժամային տարբերությունը, դա Օբամայի համար դեռեւս վաղ ժամ էր, բայց ստիպված էր հետեւել Նորին մեծության օրինակին:
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00