ԱՄՆ 61-ամյա բնակչուհի Մերի Էն Հյուսը քննադատել է հանրահայտ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, որը փաստաբանի մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ այժմ փորձում է օգնել քառակի սպանության համար մահապատժի դատապարտված Քևին Կուպերին և ցանկանում է ազատության մեջ տեսնել նրան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Մերի Էն Հյուսի 11-ամյա որդին եղել է Կուպերի չորս զոհերից մեկը:
Ավելի վաղ Քարդաշյանն այցելել էր Սան Քվենտին քաղաքի բանտ ու 2 ժամանոց զրույց ունեցել տղամարդու հետ: Այնուհետև հեռուստաաստղը համատեղ լուսանկար էր հրապարակել՝ ընդգծելով, որ հավատում է Կուպերի անմեղությանը:

Մինչդեռ զոհերից մեկի մայրն այլ կարծիքի է և հավատացած է, որ Կուպերի փաստաբանները դիմել են Քարդաշյանի օգնությանը, քանի որ ազնիվ ճանապարհով չեն կարող ապացուցել իրենց պաշտպանյալի անմեղությունը:
Հյուսի խոսքով՝ իր սիրտն ուղղակի խառնել է, երբ տեսել է Քարդաշյանի և Կուպերի համատեղ նկարը:
«Քիմի արածը մեր նկատմամբ արդարացում չունի, նա մեզ ահռելի ցավ է պատճառում»,-ասել է ամերիկուհին, որի որդին՝ Քրիստոֆերը, սպանվել է 1983թ.:

Սպանությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Չինո Հիլզ արվարձանում՝ Դուգլաս և Փեգի Ռեյնսների տանը: Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել էր չորս դի՝ ամուսինների, նրանց տասնամյա դստեր և նրա ընկերոջ (Քրիստոֆեր):
Հյուսի համոզմամբ՝ Քարդաշյանն ամբողջովին ծանոթ չէ հետաքննության նյութերին, ապացույցներին:
«Եթե նա նստեր ու կարդար բոլոր դատական նիստերի արձանագրությունները, սիրտը կխառներ նրա պես մարդու հետ նույն սենյակում գտնվելու համար»,-ասել է կինը:

Կուպերը մահապատժի է դատապարտվել 1983թ.: Իր կալանավորումից ի վեր Կուպերն անընդհատ հայտարարել է, որ անմեղ է:
Անցած տարվա հոկտեմբերին Քարդաշյանը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջերի Բրաունին խնդրել էր վերաբացել այս գործն ու պարզել՝ արդյոք Կուպերն է մարդասպանը: Այժմ նրանք սպասում են նոր քննության արդյունքներին:
![Hughes says she believes that Cooper's attorneys 'are using her [Kim] for her reality show status because they can't use the truth to try to help Kevin Cooper'. He was convicted in 1985 of murdering two children and two adults](https://i.dailymail.co.uk/1/2018/10/08/01/4847028-6250747-image-a-30_1538956810838.jpg)
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33