«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե անհասկանալի ձևակերպումներով է նախագիծը ներկայացվել։
«Այս ձևակերպումներով նախագիծը կարծես արգելում է որևէ ջրօգտագործման թույլտվություն, հետաքրքիր պայմաններ են նշված, օրինակ՝ ցանկացած տեղ կան նստվածքներ ու սողանքներ, բոլոր գետերը սողանքներ են առաջացնում, ցանկացած գետում կարող են էնդեմիկ տեսակներ լինել, այսինքն՝ որևէ կետ կարող եք վերցնել և այդ կետով արգելել»,-ասաց նա։
Բագրատյանը նշեց, թե ինքը բնապահպանության նախարարին ասել է, թե որն է իրենց նպատակը։ «Հիմա ազնիվ պետք է լինենք և ասենք, որ դադարեցնում ենք ջրօգտագործման իրավունքների տրամադրումը, այս նախագծով որևէ մեկը ջրօգտագործման թույլտվություն չի կարող ստանալ և միակ ձևը, որ կարելի է ստանալ, պետք է մշակի կառավարությունը»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ առաջարկ է եղել՝ Կառավարությունն ինքը ընտրի գետերի այն տարածքները, որտեղ կարելի է ՀԷԿ-եր կառուցել, և նրանք առաջարկեն ներդրողներին՝ թե´ ներքին, թե´ արտաքին, որ այստեղ ներդրում կարելի է անել։ «Որովհետև ձեր դրած չափանիշներով հնարավոր չէ որևէ մեկին ջրօգտագործման թույլտվություն տալ, ավելի ճիշտ է, որ դուք մշակեք փաթեթը, որն ասի՝ այսքան գումար արժե, այստեղ կարող եք ՀԷԿ-եր դնել և այլևս վիճելի չի լինի»,-ասաց նա և նշեց, որ այս դեպքում ուղղակի պետք է հայտարարել այդ մասին։
«Մարդիկ սպասում են, որ այդ ոլորտում ներդրումներ պետք է անեն»,-ասաց նա։
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22