ԱԺ նիստում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը՝ ուղղված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, վերաբերում էր ՋՈ-երի շուրջ ստեղծված հարցերի բողոքների գործընթացներին։ Նա հիշեցրեց, որ արագածավանցիներն անցած շաբաթ փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին ջրի վարձի նվազեցում։ Նրանք ասել էին, որ հեղափոխությունից հետո իրենք ԲՀԿ-ից խոստում են ստացել, որ կնվազի, և դա գյուղացիների մոտ սպասումներ է առաջացրել։ Բացի այդ, նա հիշեցրեց, որ Արմավիրում ՋՈ աշխատակիցներն էին տնօրենի գրասենյակը փակել և իրենց աշխատավարձն էին ուզում, քանի որ նախկինից կուտակված պարտքեր կան։
Պապիկյանը նշեց, որ խնդիրները լուծելու են համառությամբ և համբերատար ձևով։ «Իրականում նախարարությունը միայն առաջիկա օրերին կդառնա Ջրային պետական կոմիտեի լիազոր մարմին»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ ինքը տարբեր հանձնաժողովներ է ղեկավարել և ծանոթ է խնդիրներին։
Արագածավանցիների բարձրացրած հարցի վերաբերյալ նա ասաց, որ նրանց հետ քննարկումը շարունակվում է Ջրային պետական կոմիտեում, ընդհանուր հայտարարի են եկել համայնքի բնակիչների հետ, որ պետք է մոնիտորինգ անցկացնել որոշակի շրջանում՝ հասկանալու նրանց կողմից բարձրացված գերնորմատիվային հողերի չափանիշների փոփոխության անհարժեշտությունը։ «Երբ ընդհանուր եզրահանգման կգանք, առիթ կլինի խոսելու, այս փուլում ժամանակավոր լուծում ստացել է խնդիրը»,-ասաց նա։
Արմավիրի մարզի հետ կապված՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ նույնիսկ չի հասկանում, թե որ համայնքի տնօրենի աշխատասենյակը փակելու մասին է, քանի որ նման միջադեպերը շատ են։ «Սա ունի մեկ բացատրություն՝ մարդկանց մոտ տարիներով կուտակված անարդարությունը և արդարության վերականգնման պահանջը հաճախ ստիպում է քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել այդ ձևով, մենք էլ մեր իրավասության շրջանակներում փորձում ենք կարգավորել»,-ասաց նա։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03