«Դեպի Հայաստան դրամական ներհոսքը գնալով ավելանում է, իսկ արտահոսքի մասով էլ մենք բավականին ուշադիր ենք։ Որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, դա չի նշանակում, որ որևէ տևական, խոշորածավալ արտահոսք կա երկրից, այդպիսի երևույթներ գոյություն չունեն: «Ներհոսքը տարբեր գործոնների հաշվին է աճել: Նախ աճել է մաքսային սահմանների վերացումով, Հայաստանի և ԵԱՏՄ չորս երկրի միջև սահման գոյություն չունի։ Աճի տեմպը կապված է նաև վերականգնման հետ այն ծավալի, որ ունեցել ենք նախկինում, որի վրա ազդեցություն ունեցավ 2014 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը»,-ասաց Ա. Ջավադյանը: Նա նշեց, որևէ գումարներ որևէ ուղղություններով չի գնում, դա անհնար է։ «Մենք ունենք բավական լուրջ հսկող մեխանիզմներ: Նախորդ տարի Հայաստանում արվել է գնահատական փողերի լվացման և տեռորիզմի ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների ուղղությամբ: Համաձայն այդ գնահատականի, որը հրապարակված է, մենք բավականին բարձր մակարդակի վրա ենք գտնվում»,- ասաց ԿԲ նախագահը։ Խոսելով հիփոթեքային վարկավորման շուկայի մասին, Ա. Ջավադյանը նշեց, որ բավականին բարվոք վիճակ է, ապրիլին նախորդի ապրիլի համեմատ 28 տոկոս աճ է արձանագրել։ «Մի քանի ծրագիր է գործարկվել այս տարի, սպասում ենք ևս մի քանի ծրագրերի։ Մենք լրջորեն աճ ենք տեսնում։ Ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին մենք ունենք աճ հիփոթեքային շուկայում, հուժկու աճ ունեցանք այս տարի»,- ասաց ԿԲ նախագահը
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56