«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախական Նուր-Սուլթանում և որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երևանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ, սակայն Պեսկովը տեղեկացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:
ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցություններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաև Ալիևը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խոսակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլև դրան կհաջորդի Ալիև-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կարող է լինել նաև եռակողմ ձևաչափով՝ Պուտին-Ալիև-Փաշինյան:
Իհարկե, այս լուրերի տակ տրամաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթացը:
Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը:
Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությունը, որ նա այդ մեխանիզմի հետ կապված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, և Մոսկվայում ապրիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձևաչափով հայտնի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01