ARM | RUS |

ԿԲ տարեկան զեկույցում կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որը վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն․Բաբկեն Թունյան

04.06.19 | 12:33

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ համաձայն չէ ԼՀԿ խմբակցության պատգամավորների այն դիտարկումների հետ, թե ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հեղափոխությունից հետո պետք է պաշտոնից հեռացվեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ է զբաղեցրել։

«Ամենևին պարոն Ջավադյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, բայց այն փաստը, որ նախկին իշխանությունների օրոք է պաշտոն զբաղեցրել, ուրեմն այդ փաստը բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվենք, անկախ նրա պրոֆեսիոնալիզմից, այն դեպքում, երբ ԿԲ-ն ապաքաղաքական կառույց է, դա սխալ եմ համարում։ Այդ դեպքում, եթե այդպես նայենք՝ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել, ապա եղել է ԿԲ խորհրդի անդամ, նաև Ջավադյանի խորհրդականը: Այդ տրամաբանությամբ՝ պարոն Խաչատրյանն էլ ձեր շարքում չպետք է լիներ»,-դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավորներին՝ ասաց Թունյանը։

Պատգամավորը անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը և նշեց, որ այն գնահատելու մի քանի չափորոշիչ կարող է վերցնել։ «Բայց ինձ համար կարևորն այն է, թե ինչպես է եղել ֆինանսական կայունությունը թավշյա հեղափոխության օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում։ Մենք չենք ունեցել ֆինանսական ցնցումներ, ֆինանսական շուկան չի փլուզվել, մենք չենք ունեցել փոխարժեքի տատանումներ և այդ գործում բավական մեծ դեր է ունեցել ԿԲ-ն։ Իհարկե, իրենց պրոֆեսիոնալիզմը միակ գործոնը չի եղել, մեծ դեր է ունեցել հասարակության սպասումները, որ ոչ թե փլուզում ու վատթարացում էր ակնկալում, դրա համար որևէ լուրջ տնտեսական ցնցումներ չեղան»,-ասաց նա։

Նա անդրադարձավ այն դիտարկումներին, որ ԿԲ-ն չպետք է միայն գնաճը զսպելով զբաղվի․ «Ախր ԿԲ-ի գործը հենց գնաճ զսպելն է, գների ֆինանսական կայունության ապահովումն է և բնական է, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ պետք է հակադրվի կառավարությանը, որովհետև կառավարության նպատակն էլ տնտեսական աճ ապահովելն է և այս երկուսի մեջ պետք է լինի առողջ բախում ու բանավեճ։ Այլ հարց էր, որ կոորդինացված գործեն, որպեսզի և՛ գները կայուն լինեն, և՛ տնտեսական աճ ապահովվի»,-ասաց նա։

Բաբկեն Թունյանը նշեց, որ շատ մեծ թյուրընկալում կա, որ ԿԲ-ն ցանկացած ապրանքի գնաճի համար է պատասխանատու։ «ԿԲ-ն պատասխանատու է գների ընդհանուր մակարդակի համար, առանձին ապրանքների համար՝ երշիկ, կարագ, պատասխանատու է ՏՄՊՊՀ-ն, այսինքն՝ հարցի հասցեատերերին չպետք է խառնել»,-ասաց նա։

«Իմ քայլի» պատգամավորը շեշտեց, որ կարևոր է՝ ԿԲ-ն մնա ապաքաղաքական ու անկախ կառույց։ «Հիմա որ այսօր պարոն Ջավադյանը զբաղեցնում է ԿԲ նախագահի պաշտոնը, դա ամենակարևոր հարցերից մեկն է, որ մեր երկրում ֆինանսական կայունությունը նորմալ մակարդակի վրա է գտնվում, որովհետև եթե մեր մոտ քաղաքական փոփոխությունների հետևանքով նաև ԿԲ ղեկավարությունը փոխվեր, համոզված եմ՝ թե՛ մեր սուվերեն ռեյտինգը, թե՛ ֆինանսական շուկան դրանից հաստատ տուժելու էին: Համոզված եմ, որ կառույցն իր անկախությունը պետք է պահպանի, չեզոք և ապաքաղաքական կառույց մնա»,-ասաց նա։

Նա նաև խոսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքից և ասաց, որ ԿԲ-ն սահմանել է 5, 75%, որը վերջին տարիների շատ ցածր մակարդակներից մեկն է։

«Այ, եթե գնաճի հաշվետվությունը խորությամբ կարդացած լինեինք, հետաքրքիր բաներ կգտնեինք, օրինակ՝ կտեսնեինք, որ կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որ վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: 0, 4 տոկոսային կետի չափով տնտեսական աճի վրա ազդելը...այսինքն՝ ԿԲ-ն սրանով անուղղակի ասում է՝ «հարգելի՛ կառավարություն, եթե դուք զսպող հարկաբյուջետային քաղաքականություն եք վարում, մենք էլ վերաֆինանսավորման տոկոսադրույք են իջեցրել, որ աճը խթանենք» »,-ասաց նա։

Թունյանը վերջում խոսեց սպասումներից և ասաց, որ դրանք շատ կարևոր են։ «Ասում են, որ եթե բոլորը խոսում են ,որ գները կբարձրանան, ուրեմն կբարձրանա, որովհետև դա մարդկանց մոտ վարքագիծ է փոխում: Դրա համար եկեք ընդհանուր՝ բացի ԿԲ-ից ու բացի կառավարությունից, մեր խոսքի, արտահայտությունների համար պատասխանատու լինենք, որովհետև մեր խոսքերը սպասումներ են ձևավորում, որն էլ կազդի տնտեսական զարգացման վրա»,-եզրափակեց նա։


Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է

Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած...

11:46

Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհին առաջիկայում կմեկնարկեն գծանշման աշխատանքները․ Լուսանկարներ

Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհին առաջիկայում կմեկնարկեն գծանշման աշխատանքները․...

11:36

Վարկանիշն ընկած Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. «Հայաքվե»

Վարկանիշն ընկած Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

11:11

Վարկանիշն ընկած Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. «Հայաքվե»

Վարկանիշն ընկած Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

11:11

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք...

10:47

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»՝ որպես վերջինի մասնաճյուղ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության...

10:23

Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել

Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է...

10:09

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը. Արսեն Ջուլֆալակյան

Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը. Արսեն...

18:29

Մեր հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անսասան է և վերապրելու է նաև այս դավաճան իշխանություններին․ Հենրիխ Դանիելյան

Մեր հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անսասան է և վերապրելու է նաև այս դավաճան...

17:47

Ինչպես է քրեական մշակույթի դեմ պայքարի պայմաններում քրեական հեղինակության ազգականը նշանակվում ոստիկանապետ. Պարզաբանում է ՆԳ նախարարը

Ինչպես է քրեական մշակույթի դեմ պայքարի պայմաններում քրեական հեղինակության ազգականը նշանակվում...

17:29

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում մեկ օր ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում մեկ օր ջուր չի...

17:16

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող...

16:49

ՀԿ-ները պահանջում են, որ ԶՊՄԿ-ն կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ վերցվի

ՀԿ-ները պահանջում են, որ ԶՊՄԿ-ն կոմբինատի աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ...

16:32

Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՆԳ նախարարի պարզաբանումը

Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՆԳ նախարարի...

16:18

Օձունում անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն. եղբայրները պատռել են 12-ամյա տղայի հագուստը, գցել գետնին և սկսել հարվածել

Օձունում անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն. եղբայրները պատռել են 12-ամյա տղայի...

15:48

Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից

Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից

15:33

Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 վիրավորներից մեկը հղի կին է

Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 վիրավորներից մեկը հղի...

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03