Կիևում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, դժգոհ ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով պատժել Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում հնգամյա տղայի սպանած ոստիկաններին: Բացի այդ, նրանք պահանջել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, գրում է gazeta.ru-ն:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկզբում նախարարության շենքի մոտ մոտավորապես 100 ցուցարար և տասնյակ լրագրողներ են հավաքվել: Սակայն սոցցանցերում տարածվող կոչերի արդյունքում մասնակիցների թիվն ավելացել է:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրավապահներին չի հաջողվի «փակել» երեխայի սպանության գործն ու թեթևացնել մարդասպանների խիղճը: Բացի այդ, նրանք բղավել են «Ավակով, հրաժարական տուր», «Շարքայինները սպանում են, իսկ Ավակովն իր պաշտպանության տակ է առնում նրանց»:

Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 31-ին Կիևից ոչ հեռու գտնվող Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում իրավապահները բնակելի շենքերի մոտակայքում կրակել ու սպանել են հնգամյա մի տղայի: Հետագայում պարզվել է, որ իրավապահներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել ու որոշել են իրենց մոտ եղած զենքով կրակել մետաղական տարաներին: Սակայն այնպես է ստացվել, որ կրակոցների թիրախում է հայտնվել այդ տեղանքում զբոսնող երեխան: Տղան հոսպիտալացվել է, մի քանի օր ծանր վիճակում եղել, իսկ հունիսի 3-ին մահացել է:

Կիևի շրջանային դատախազությունը գործ է հարուցել կանխամտածված սպանության հոդվածով: Կասկածյալներին սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Ողբերգական պատահարի ֆոնին շատերին զարմացրել է Ավակովի պահվածքը. նա ոչ միայն ներողություն չի խնդրել իր ենթակաների արարքի համար, այլև առ այսօր որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Այս առնչությամբ շատերը սկսել են կասկածել, որ Ավակովը ցանկանում է «փակել» սպանության գործը:
Սակայն երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը՝ որպես երկրի ղեկավար և ընտանիքի հայր, ամեն ինչ կանի, որպեսզի մեղավորները խիստ պատիժ կրեն:

09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00