ՀՀ Արտաքին գործերի նախարարության հին շենքի սեփականատեր «Տանգո» ընկերությունը ցանկանում է կառույցն այնպես օգտագործել, որ այն բիզնես նպատակ ունենալուց բացի նաև արժեք լինի քաղաքի համար:
Այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Տանգո» ընկերության ղեկավար Էդուարդո Էռնեկյանի որդին, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսիս նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի համար, այլև արժեք կլինի քաղաքի համար»,- ասաց Էռնեկյանը:
Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։
Քանի որ Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-ռեստորան» ընկերությանը, անհրաժեշտություն էր առաջացել ձեռք բերել դրա 100% բաժնեմասը` օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար: ՀՀ կառավարությունը 2015թ. 3,2 մլն դոլարով ձեռք է բերել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն, և դրանք օտարել «Տանգո» ՓԲԸ-ին: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03