Ոստիկանության Վայոց Ձորի վարչության պետը ժամը 17:00-ի սահմաններում ժամանելու է Ամուլսարի պահապանների մոտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի կազմակերպիչներից Ահարոն Արսենյանը:
«Մեզ տեղեկացրեցին, որ վարչության պետը գալիս է, սպասում ենք: Մենք, իհարկե, չենք պատրաստվում բացել ճանապարհը: Այս ընկերությունը մի քանի անգամ տարբեր ձևերով, մանիպուլիացիոն եղանակներով փորձել է տարբեր աշխատանքներ անել ներսում: Մենք մի քանի անգամ մեր փորձով համոզվել ենք, որ իրականում այդ գործն անելու կարիք չկա: Ինչ-որ անիմաստ բան են ուզում անեն՝ գնան, նկարվեն, բորսաներում սուտ տեղեկություններ ցույց տան: Վերջին օրերն է, շուտով փորձաքննության պատասխանը լինելու է, ուզում են ավելորդ աժիոտաժ անեն»,- նշեց Ահարոն Արսենյանը:
Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն էր տարածել, որ այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան ոստիկանությունը Ամուլսարի պահապաններին հորդորել էր դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի «Լիդիան»-ը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։
«ՀԲՃ կամավորական նախաձեռնությունը զորավիգ է Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք «Լիդիան»-ը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»,- ասված էր հայտարարությունում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01