Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3, տեղեկացնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ը։
Բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանց պահպանության նպատակով Տրանշ-2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի համար իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխություն, և կազմվել է նոր նախագիծ, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն:
Տրանշ-2 ծրագրի կառավարման խորհրդատու «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի հնագիտության մասնագետ Բորիս Գասպարյանը, ներկայացնելով հնավայրը, այնտեղ առկա հուշարձանները, նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և դրանց պահպանմանը։ Նա նաև ընդգծել է, որ հայտնաբերված «Ագարակ» պատմամշակութային հուշարձանն իր չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունի։ Բորիս Գասպարյանը նաև շեշտել է այն փաստը, որ և՜ ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ կառավարությունը, և՜ Ասիական զարգացման բանկը մեծապես կարևորում են հնագիտական հուշարձանները և համագործակցաբար աշխատում են` բացահայտելով ու փրկելով բազմաթիվ արժեքավոր նյութեր։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են նաև Տրանշ-2-ի այլ հատվածներ, որտեղ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ շինարարություն չի իրականացվում, և կապալառուն՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, բացակայում է շինհրապարակից։ Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում կապալառու իսպանական կազմակերպության հետ՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար։
Տրանշ-3-ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս պահին կապալառուն հիմնականում կատարում է հողային աշխատանքներ Տրանշ-3-ի տարբեր հատվածներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ այստեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաև ԱԶԲ տեխնիկական փորձագետի ներգրավումը, որը, համագործակցելով կապալառուի և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ, որոշ հարցերի լուծման ուղղությամբ աջակցել է իր առաջարկներով։ Նշվել է, որ Տրանշ-3-ում կապալառուն մտադիր է հնարավորինս շուտ ավարտել հողային աշխատանքները և անցնել պատվածքի շերտերի տեղադրմանը։
Բագրատ Բադալյանը բանկի պատվիրակությանը ներկայացրել է նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի` ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինության ընթացքը, ինչպես նաև անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության ծրագրերին։


09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00