Մահացու ջերմաստիճանի 20 օր, ավերիչ էկոհամակարգեր, միլիարդավոր հարկադիր տեղահանվածներ: Սրանք այն հավանական սցենարներն են, որոնք կարող են սպասվել 2050 թվականին, եթե միջոցներ չձեռնարկվեն կլիմայի փոփոխության զսպման համար: Այսպիսի եզրակացության են եկել Մելբուրնում կլիմայի վերականգնման Ազգային կենտրոնի զեկույցի հեղինակները, հաղորդում է CNN-ը: Կենտրոնի պատրաստած փաստաթուղթը ոչ թե գիտական հետազոտություն է, այլ գոյություն ունեցող հետազոտությունների հիման վրա հնարավոր սցենարների մոդելավորում: Այն նկարագրում է սարսափելի ապագան, որում միլիարդավոր մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, իսկ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքները մասնակիորեն լքված կմնան: Պաշտոնաթող ծովակալ եւ Ավստրալիայի պաշտպանության ուժերի նախկին ղեկավար Քրիս Բարրին գրում է, որ «միջուկային պատերազմից հետո գլոբալ տաքացումն ամենամեծ սպառնալիքն է մարդկության համար»: Զեկույցի համաձայն՝ ապագան պոտենցիալ գլոբալ աղետներից մեկն է: Հեղինակներ Դեւիդ Սպրատտն ու Իեն Դանլոպը նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունն այժմ սպառնալիք է մարդկային քաղաքակրթության համար: Նրանք հիմնվում են գիտական հետազոտության վրա եւ կանխատեսում, որ եթե գլոբալ ջերմաստիճանը 2050 թվականին հասնի 3 աստիճանի ըստ Ցելսիուսի, ապա աշխարհի բնակչությանը 55%-ը 20 օր մահացու ջերմաստիճան կվերապրի: Իսկ օրինակ Արեւմտյան Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում մարդիկ ստիպած կլինեն լքել իրենց բնակավայրերը: Իսկ սննդի արտադրությունը կընկնի չափազանց շոգ եղանակի եւ ջրի պակասի պատճառով: Հեղինակները պնդում են, որ ապրանքների պակասի դեպքում գները կաճեն: Ծովի մակարդակի բարձրացումը մարդկանց կստիպի լքել Մումբայը, Ջակարտան, Գուանչժոուն, Հոնկոնգը, Հոշիմինը, Շանհայը, Բանգկոկն ու Մանիլան:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56