ԱՄՆ իշխանությունները Թուրքիային առաջարկել են մի քանի տարբերակ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հրաժարվելու դիմաց, այժմ որոշում պետք է կայացնի Անկարան։ Այս մասին երեքշաբթի ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության եւ համագործակցության վարչության՝ DSCA-ի (Defense Security Cooperation Agency) ղեկավար, գեներալ-լեյտենանտ Չառլզ Հուփերը՝ հանդես գալով Բրուքինգսի ինստիտուտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Թուրքիայի կառավարությանը հասկանալ տվեցինք Ս-400-ներ ձեռք բերելու հետեւանքների մասին։ Միեւնույն ժամանակ, մենք մի շարք տարբերակներ առաջարկեցինք, որոնք Թուրքիան կարող էր օգտագործել, որոնք կարող էին նրան թույլ տալ չգնալ այդ քայլին։ Ինչ կարող եմ ասել՝ հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»,- ասել է նա։ Ս-400 «Տրիումֆ» ԶՀԿ-ները մեծ եւ միջին հեռահարության համակարգեր են, որոնք նախատեսված են ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Ս-400-ը կարող է կիրառվել նաեւ ցամաքային օբյեկտների դեմ։ ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ թույլ չտալու Թուրքիային գնել Ս-400-ներ։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ եթե այդ համակարգերը գնի, ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-35 չմատակարարել։ Մայիսի 21-ին CNBC հեռուստաալիքը, հղում կատարելով Պետդեպարտամենտում ունեցած աղբյուրին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիային երկու շաբաթ է տվել, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների եւ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնման հարցում։ Բայց ավելի ուշ, A Haber հեռուստաալիքի տվյալներով, Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քրանը հերքել է ԱՄՆ վերջնագրի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությանը՝ ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ՝ լուծելու ռուսական զենիթային Ս-400 հրթիռների մատակարարման շուրջ տարաձայնությունները։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56