Oրերս «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով աղմուկ հանած ու անընդհատ քննարկվող «վեթթինգին» և գնահատել՝ «իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված»: Ավելին՝ տեսնում է ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ: Panorama.am –ը մի քանի հարցով դիմեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։
Panorama.am- Ինչպե՞ս կմեկնաբանեք և նման գնահատականները, և առկա իրավիճակը, ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում, որոնք կարող եք մանրամասնել մեզ և մեր ընթերցողի համար։
Ա.Զոհրաբյան-Նախ, վեթթինգը անցումային արդարադատության գործիքներից մեկն է, իսկ անցումային արդարադատության ճանապարհով պետությունը գնում է, եթե ի վիճակի չէ սահմանադրական ճանապարհով իր խնդիրները լուծել: Հետևաբար, այս ճանապարհով շարժվելուց առաջ պետք է դրա անհրաժեշտության հիմնավորումը լինի համոզիչ: Վեթթինգը ենթադրում է պաշտոնատար անձանց ակտիվների ստուգման, կասկածելի կապերի ստուգման և մասնագիտական որակների ստուգման գործընթաց։ Ընդ որում, իմ կարծիքով, չի կարելի վեթթինգի գործընթացը կիրառել միայն դատավորների նկատմամբ: Այն պետք է ներառի դատարանների, դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և այլ մարմինների աշխատակիցներին: Հակառակ դեպքում, կստացվի խտրական և ընտրողական մոտեցում միայն դատավորներին։
Panorama.am- Ըստ «Մեկ Հայաստանի» հայտարարության, «վեթթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Իհարկե, այսպես պիտի լինի, բայց արդյո՞ք վերահսկելի է վեթթինգի գործընթացը իշխանության ներսում։
Ա.Զոհրաբյան-Կարևոր հարցերից ենք բախվելու, մասնավորապես՝ ով է վեթթինգն իրականացնելու, ինչպես է ձևավորվելու այդ մարմինը, ինչ կարգով է գործելու, որպեսզի քաղաքական այլակարծություն ունեցող անձանց համար պատժիչ գործիք չդառնա: Այս առումով կարևոր է նախապես ունենալ վեթթինի հայեցակարգը: Կուսակցությունների քաղաքական գնահատականներն ինձ հետաքրքիր չեն, բայց գիտնական Արթուր Ղազինյանի («Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից-Pamorama.am) և մտահոգ այլ հայտնի իրավաբանների այս հարցին վերաբերող տեսակետներին չի կարելի անտարբեր մոտենալ։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01