Արարատյան արտեզյան ավազանի հետ կապված խնայվել է լրացուցիչ 700 լիտր/վայրկյան ջուր, որը մոտավորապես տարեկան 25-23 միլիոն լիտր ջրածավալ է կազմում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Որևէ նոր ջրօգտագործման թույլտվություն ձկնաբուծության համար չի տրվել այս ժամանակահատվածում, ավելին՝ մշակվել է ծրագիր և առաջարկ է ներկայացվել Եվրամիությանը, արդյունքում նախնական համաձայնություն կա դրամաշնորհներով հինգ միլիոն եվրոյի սահմաններում աջակցման: Այն նախատեսվում է ծախսել մի կողմից գույքագրված, ինքնաշատրվանող և լքված հորերի կոնսերվացման համար և մյուս կողմից՝ որպեսզի ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջուրը մղվի դեպի ոռոգման համակարգեր: Հույս ունենք, որ ֆինանսավորումը արագ կլինի և այդ ծրագիրը կիրականացնենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Սևանի իշխանին, նախարարն ասաց, որ իրենք մտահոգություններ ունեն: «Կերը ֆոսֆորի պարունակություն ունի և մոնիտորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանում աճում է»,-ասաց նա և նշեց, որ նախնական ուսումնասիրությամբ՝ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի պարունակությունը ավելի բարձր է քան այլ տարածքում:
Ինչ վերաբերում է Սևանի սիգին, ապա Էրիկ Գրիգորյանը նշեց. «Մենք կարծում ենք, որ օրինական դաշտ մտնելու դեպքում կկարգավորվեն գնի հետ կապված հարցերը, քանի որ ես անընդունելի եմ համարում, որ այդ բնական միջավայրում, բնական կերով առկա կենսապաշարը վաճառվում է 30-50 դրամով: Տեսչական մարմնի կողմից նոր առաջարկ ենք ստացել՝ կանոնակարգելու վաճառքի փուլը, կարծում ենք, որ օրենսդրական կարգավորումը շատ արագ ևս պետք է տրվի, որ այն ժամանակ, երբ որսը արգելված է, վաճառքը ևս արգելված լինի»:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56